«ONEArmenia» կազմակերպության հերթական ծրագիրն ուղղված է Հայաստանի Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչներին օգնելու համար դրամական միջոցներ ստանալուն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտնել է «ONEArmenia» կազմակերպության տնօրեն Դեվիդ Բեկեթը:

«Ծրագիրը ներառում է ջերմոցների կառուցում, դրանց կիրառման վերաբերյալ դասընթացների անցկացում, ինչպես նաեւ ջերմոցների պահպանման վերաբերյալ վճարովի դասընթացներ»,- ընդգծել է Դեվիդ Բեքեթը: Նրա խոսքով, այս պահին գյուղն ի վիճակի չէ օգտագործել սեփական գյուղատնտեսակա հողատարածքները, քանի որ գտնվում է հայ-ադրբեջանական սահմանին: «Գյուղի ուղղությամբ պարբերաբար կրակում են դիպուկահարները, գյուղի բնակիչներն ի վիճակի չեն օգտագործել իրենց գյուղատնտեսական բարիքները, այդ իսկ պատճառով ջերմոցների օգնությամբ գյուղի բնակիչները տարվա ընթացքում կկարողանան մթերքներ աճեցնել եւ վտանգի չեն ենթարկվի»,- ընդգծել է նա, հավելելով, որ չորս նոր ջերմոցները, նախկին երեքի հետ միասին, նպատակաուղղված են աջակցել ողջ գյուղին:

Անդրադառնալով նախագծի ֆինանսավորմանը, Դեվիդ Բեքեթը նշել է, որ նախաձեռնությունը ֆինանսավորվում է Հայաստանում հատուկ «Indiegogo» հարթակի կողմից: «Սա համապատասխան հարթակ է, որտեղ նվիրատուներն ամբողջ աշխարհից կարող են ֆինանսավորել ծրագիրը: Միջոցները «Սահման» ՀԿ ուղարկվում են ԱՄՆ-ից ծրագրի ֆինանսավորման համար»,- եզրափակել է նա:

Նշենք, որ օգոստոս 7-ին «ONEArmenia»-ն սկսեց սահմանամերձ Բերքաբեր գյուղի մոտ 500 բնակիչների համար ջերմոցների կառուցման ծրագրի 4-րդ փուլը: Ծրագիրը կշարունակվի մինչեւ օգոստոսի 31-ը:

Դրամական միջոցներ կարելի է նվիրաբերել հետևյալ հղումով։

http://news.am/arm/news/167634.html