Մեղվաբուծություն

2014-ին «Սահման»-ը սկսեց աշխատել Չինարիի մեղվաբուծների հետ զարգացնելու գյուղում բարենպաստ պայմաններ ունեցող մեղվաբուծությունը և դեպի շուկաներ մուտքը տեղի մեղվապահների համար: Ծրագիրն իրականացվեց Ֆրանսիական Րոն Ալպ նահանգի (Rhone Alpes Region) եւ Հայաստանի միջեվ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում ֆրանսիական G2iA կազմակերպության հետ համատեղ: Ծրագրով տեղի ունեցավ գյուղում մեղվապահների և փեթակների հաշվառում: Գյուղի մեղվապահները անցան պրակտիկ դասընթացների շարք և ստացան անհատական խորհրդատվություններ սեզոնին պարերաբար այցելող մասնագետ խորհրդատուի կողմից: Տեղի մեղվաբույծների ասոցիացիան խորհրդատվություն ստացավ մեղրի վաճառքի կազմակերպման ուղղությամբ, Չինարիի մեղրով մասնակցեց Դսեղ գյուղում անցկացվող ամենամյա փառատոնին:
Կատարված աշխատանքների շնորհիվ մեղվապահները ծանոթացան փեթակների խնամքի, մեղվաբուծության ժամանկակից և գիտական մոտեցումներին: Չինարիի մեղրը ունեցավ նոր շուկաներ և հասանելի դարձավ գնորդների համար:

0