Բարեկամավանի մասին

Տավուշի մարզի Բարեկամավան գյուղը իր ներկա անվանումը ստացավ 1978-ից սկսած ի նշան հարատև Բարեկամության: Ներկայումս գյուղի հողատարածքների մեծ մասը չեն գործածվում ադրբեջանական կրակողների պատճառով, իսկ գյուղը ենթարկվում է պարբերական գնդակոծության: Բարեկամավանը մարզի ամենվազող համայններից է բնակչության թվաքանակի առումով: Ներկա բնակչությունը 400-ին մոտ է: Գյուղը գտնվում է Երևանից 191 կմ հեռավորության վրա: Սահմանից հեռավորությունը 1կմ-ից պակաս է: Բարեկամավանի կլիմայական պայմանները նպաստավոր են այգեգործության (արքայանարինջ, թուզ, նուռ, խաղող) համար: Գյուղի դպրոցում սովորում է 30 աշակերտ, մանկապարտեզ գյուղում չկա:

Բարեկամավան