Բերքաբերի մասին

Բերքաբերը Տավուշի մարզի ամենհին գյուղերից է: 19-րդ դարի սկզբին գտնվել է Թիֆլիս Երևան փոստային ճանապարհի վրա, ուր կայանել են ճամփորդներ, այդ թվում ռուս գրող Ալեքսանդր Գրիբաեդովը: Եղել է տարածաշրջանի միակ գյուղը, որ 19-րդ դարում ունեցել է կառուցապատման նախագիծ: Ներկայիս անունը կրում է 1978 թվականից, ի նշան ժամանակին եղած հարուստ ու բազմազան գյուղատնտեսության: Նախկին անվանումներն են Ճոխազ, Ջողազ, Պապիս, Պիպիս:
Գյուղը գտնվում է Երևանից 161 կմ. և ադրբեջանական ռազմական դիրքերից 800 մետր հեռավորության վրա: Համայնքին պատկանող մոտ 1200 հեկտար վարելահողերից և այգիներից շուրջ 900 գտնում են հակառակրդի վերահսկողության ներքո: Գյուղի տարածքը գտնում է հակառակորդի նշանառության տակ և պարբերաբար ենթարկվում գնդակոծության:
Գյուղի համար բնական սահման է հանդիսանում 1980 թվականին շահագործման հանձված Ջողազի ջրամբարը, որը խորհրդային տարիներին ոռոգել է մինչև 10 000 հեկտար հողատարածք: Գյուղի մոտակայքում է գտնվում 200 մետրից ավել բարձրություն ունեցող Գավարզին (կամ՝ Գավազան) ժայռաբեկորը, որի արևելյան հատվածում են միջնադարյան ամրոցի և մատուռի ավերակներ: Ջրամբարը և Գավազան ժայռը գեղատեսիլ տեսք են հաղորդում գյուղի տեսարանին:
Բերքաբերն ունի 500-ին մոտ բնակչություն: Գյուղը գտնում է մեղմ բարեխառն կլիմայական գոտում (700 մետր ծովի մակերևույթից), Գյուղում գործում է միջնակարգ դպրոց, մարզի ամենահին գյուղական-ազգագրական թնագարանը, վերակառուցվել է Սբ. Գևորգ եկեղեցին: Գյուղ տանող միակ հիմնական, ինչպես նաև ներքին ճանապարհները անբարեկարգ են: Մանկապարտեզը և համայնքային կենտրոնն (գյուղապետարանի շենք) այժմ չեն գործում: Գյուղը գազաֆիկացված չէ: Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունը, այգեգործությունն (արքայանարինջ, թուզ), ինպես նաև ջերմոցային մշակումն ու մեղվաբուծությունն է: «Սահման»–ը սկսեց գործել Բերքաբեր համայնքում 2012 թվականից՝ իրականացնելով բազմապիսի ծրագրեր գյուղատնտեսության, կրթության, գյուղում մշակութային կյանքի կազմակերպման և փորձի փոխանակման ուղղություններով: Այս չորս տարիների ընթացքում գյուղի ընտանիքների մեծ մասը դարձան ծրագրերի շահառուներ և մեր թիմի բարեկամներ՝ ստեղծելով համայնքային զարգացման աննախադեպ սոցիալական կապիտալ:

Բերքաբեր