Չինարի

Չինարին Հայաստանի սահմանապահ գյուղերի առաջնագծում է: Համայնքը գտնվում է Երևանից 235 կմ հեռավորության վրա Տավուշի մարզի Բերդի (նախկինում Շամշադին) տարածաշրջանում: Գյուղում ունի 1000-ից ավելի բնակիչ, երեք կողմից շրջապատված է ադրբեջանական բանակի դիրքերով և պարբերաբար ենթարկվում գնդակոցության: Զինադադարի կնքումից հետո մինչ օրս Չինարիում գրանցվել է խաղաղ բնակչության ավելի զոհ, քան ինտենսիվ ռազմական գործողությունների տարիներին:
Գյուղի բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու այգեգործությունն է: Գյուղի տղամարդկանց որոշ մասը ծառայում է ՀՀ զինված ուժերում: Գյուղում գործում են միջնակարգ դպրոց և մանկապարտեզ:
Արդյունաբերական, գյուղվերամշակման ձեռնարկություններ Չինարիում չկան: Գյուղը գտնվում է բարեխառն կլիմայական գոտում, որը հնարավոր է դարձնում մի շարք մշակաբույսերի աճեցումն: Բնակիչները ակտիվ զբաղվում են խաղողագործությամբ, վերջին տարիներին շատացել են արքայանարինջի, թուզի փոքր այգիները: Առկա դժվարություններին (հողերի կայուն ոռոգում, շուկաների հեռավորություն, ֆինանսական և բյուջետային սուղ միջոցներ) Չինարիի, ինչպես այլ սահմանապահ համայնքների դեպքում, ավելանում է գյուղի հողերի մեծ մասի բռնազավթումը Ադրբեջանի կողմից և մնացած տարածքներում շարունակվող կրակոցները, մարդկանց կյանքին մշտական սպառնալիքը:

Չինարի