Ներքին Կարմիրաղբյուրի մասին
Ներքին Կարմիրաղբյուրը Տավուշի մարզի ամենահին համայնքներից է: Գյուղը գտնվում է Երևանից 192 կմ իսկ ադրբեջանական ամենամոտ դիրքից 300 մետր հեռավորության վրա: Հազարից ավելի բնակչություն ունեցող Ներքին Կարմիրաղբյուրը եղել է Ղարաբաղյան կոնֆլիկտի ընտացքում ֆիզիկապաես ամենատուժած գյուղը. ռմբակոծվել են համայնքի 200-ից ավելի տներ: Ներկայումս համայնքի տղամարդկանց շատերը ծառայում են ՀՀ զինված ուժերում և պահպանում սեփական գյուղը: Բերդ քաղաքից դեպի գյուղ տանող ճանապարհը անբարեկարգ է: Գյուղն ունի դպրոց, մանկապարտեզ, ֆուտբոլային ակտիվ թիմ, վարելահողերի և այգիների մեծ մասը մնացել է ադրբեջանական կողմում: Գյուղի բնակելի մասը նույնպես հակառակորդի նշանառության տակ է: