«ՍԱՀՄԱՆ» ՀԿ-ն հայկական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2011 թվականին, որպես շահույթ չհետապնդող եւ ոչ պետական կազմակերպություն։ Ծրագրի հեղինակներն են Գայանե Գևորգյանը, Աննա Աղաջանյանը, Ջորջ Տաբաքիանը:
ՀԿ-ի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի սահմանամերձ համայնքներին. Իրականացնել՝ գյուղատնտեսական, սոցիալական, կրթական եւ մշակութային նախագծեր: Մեր ուշադրության կենտրոնում է կայուն զարգացման ծրագրեր իրականացնել, առավելագույն թափանցիկությամբ:
Կազմակերպությունն իր գործունեությունը սկսել է Տավուշի մարզից, այնուհետեւ ծրագրեր է իրականացրել նաեւ Գեղարքունիքի մարզում: Եւ արդեն 2020թ. նոյեմբերից հետո, սկսել է աշխատել Սյունիքի եւ Արցախի սահմանամերձ դարձած գյուղերում։
«Սահման» ՀԿ-ն կոլեկտիվ կառավարվում է իր խորհրդի կողմից, որը նաեւ ղեկավարում եւ իրականացնում է բոլոր ծրագրերը:
«Սահման» ՀԿ-ն ֆինանսավորվում է սփյուռքի եւ տեղական տարբեր կազմակերպությունների եւ անհատների կողմից: