Զարգացման

ծրագրեր

սահմանապահ

գյուղերում

Համայնքներ

Նորություններ

Դրամաշնորհի մրցույթ, Գորիսի սահմանամերձ համայնքների մեղվապահների համար:

Սկսել ենք նոր ծրագիր մեղվապահությունը զարգացնելու նպատակով: Ծրագիրը նախատեսված է Սյունիքի մարզի, Գորիսի շրջանի սահմանամերձ 8 համայնքների մեղվապահների համար, ովքեր ունեն 30 եւ ավելի փեթակ: Ծրագրի առաջին փուլում մասնակիցները քննարկեցին մի շարք մեղվապահական խնդիրների, ռիսկերի եւ դրանց լուծումների մասին: Հանդիպման վերջում մասնակից մեղվապահները լրացրեցին դիմում-հարցաշարը, որի հիման վրա կընտրվեն երկրորդ փուլ անցնողները: Իսկ արդեն երրորդ փուլից՝ տնայցեից հետո ընտրվածները, կշահեն դրամաշնորհը եւ կստանան մեղվապահական գույք:

Մեր պատմությունը

 

ՍԱՀՄԱՆ» ՀԿ-ն հայկական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2011 թվականին, որպես շահույթ չհետապնդող եւ ոչ պետական կազմակերպություն։ Ծրագրի հեղինակներն են Գայանե Գևորգյանը, Աննա Աղաջանյանը, Ջորջ Տաբաքիանը: ՀԿ-ի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի սահմանամերձ համայնքներին. Իրականացնել՝ գյուղատնտեսական, սոցիալական, կրթական եւ մշակութային նախագծեր: Մեր ուշադրության կենտրոնում է կայուն զարգացման ծրագրեր իրականացնել, առավելագույն թափանցիկությամբ: Կազմակերպությունն իր գործունեությունը սկսել է Տավուշի մարզից, այնուհետեւ ծրագրեր է իրականացրել նաեւ Գեղարքունիքի մարզում: Եւ արդեն 2020թ. նոյեմբերից հետո, սկսել է աշխատել Սյունիքի եւ Արցախի սահմանամերձ դարձած գյուղերում։ «Սահման» ՀԿ-ն կոլեկտիվ կառավարվում է իր խորհրդի կողմից, որը նաեւ ղեկավարում եւ իրականացնում է բոլոր ծրագրերը:

Միացեք մեզ և օգնեք Հայաստանի սահմանամերձ համայնքներին:

 

Աննա Աղաջանյան

Նախագահ

Գայանե Գեւորգյան

Համահիմնադիր

Անահիտ Նազարյան

Կամավոր

Էրիկ Բաղդասարյան

Կամավոր

Սոսե Մուրադյան

Ծրագրի ղեկավար

Ջորջ Տաբակյան

Համահիմնադիր

Մեր գործընկերները