Արցախի Հանրապետություն կամ Արցախ, չճանաչված պետություն Հարավային Կովկասում։ Ռազմաքաղաքական և տնտեսական առումով գործնականում միացված է Հայաստանին։ Վերջինն ապահովում է Արցախի անվտանգությունը։
Արցախի մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Ստեփանակերտն է, որը նաև երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնն է։
Արցախի Հանրապետությունը պատմականորեն զբաղեցնում է Մեծ Հայքի Արցախ նահանգի գրեթե ամբողջ տարածքը, ինչպես նաև Սյունիք և Ուտիք նահանգների փոքր մասը։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»։
Արցախի աշխարհագրական դիրքը լեռնային է։ Ամենաբարձր կետը Գոմշասարն է՝ 3724 մետր բարձրությամբ։
Մինչեւ 2020 թվականի պատերազմը Արցախը չուներ ոչ մի սահմանամերձ համայնք, սակայն պատերազմի ընթացքում Արցախը ունեցավ մեծ տարածքային կորուստներ, բազմաթիվ գյուղեր դարձան սահմանապահ՝ թշնամու դիրքերը տեղակայվեցին գյուղերի հարեւանությամբ:
Այդ պատճառով «Սահման» ՀԿ-ն որոշում կայացրեց աշխատանքներ իրականացնել Արցախի սահմանամերձ դարձած համայնքներում: