Բերքաբերը մոդելային գյուղ կարող է դառնալ

Տարեսկզբին հիմնված՝ «Բերքաբեր» համայնքի զարգացման հասարակական կազմակերպության անդամները սկսել են մշակել Տավուշի մարզի սահմանամերձ՝ համանուն համայնքի զարգացման ծրագիրը։ ՀԿ խորհրդի անդամներից, «Սահման» ՀԿ հիմնադիր Ջորջ Տաբակյանը Banks.am-ին պատմել է, որ կազմակերպության հիմնադրման գաղափարը ծնվել է այն բանից հետո, երբ համայնքի մի խումբ երիտասարդներ բաց նամակով դիմել էին վարչապետի Կարեն Կարապետյանին՝ բարձրացնելով Բերքաբերի ճանապարհի վերանորոգման հարցը, ապա, […]

«Սահման» ՀԿ-ն նորոգել և վերաբացել է սահմանապահ Բերքաբեր գյուղի մանկապարտեզը

Բերքաբեր գյուղում երեխաները քսանվեց տարի ընդմիջումից հետո մանկապարտեզ են հաճախելու: Խորհրդային շրջանի մանկապարտեզի ավերված շինության մի մասը վերանորոգվել ու կահավորվել է «Սահման» հասարակական կազմակերպության կողմից՝ նորվեգական «Համար Վեստ» ակումբի ֆինանսավորմամբ և Երևանի «Ռոտարի» ակումբի աջակցությամբ։ «Մանկապարտեզի բացմամբ մենք Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող սահմանապահ այս գյուղում ամփոփում ենք Բերքաբերում վերջին տարիներին աշխատանքի մեր մյուս ձեռքբերումները»,- […]

Հույսեր ու մտքեր Մարտունիից. «Թող Հայաստանի մարդիկ մեր ձեռքը բաց չթողնեն»

Մարտունին Արցախի այն բնակավայրերից է, որը թե՛ 90-ականներին, թե՛ Ապրիլյան քառօրյայի, թե 2020-ի 44-օրյա պատերազմների ժամանակ կրել է մարդկային եւ նյութական ամենածանր կորուստները։ Չափազանց ինտենսիվ օդային հարվածները Մարտունիում ավերեցին շուրջ 900 շենք, բազմաթիվ առանձնատներ, խլեցին նաեւ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ անչափահասների կյանքներ։ Ըստ Արցախի ՄԻՊ-ի գրասենյակի պաշտոնական զեկույցի՝ Արցախյան վերջին պատերազմը Մարտունիում խլել է 14 […]

Կիսված Թաղավարդի «կարված» ուրախությունն ու անսովոր իրարանցումը

Փուչիկներ, կարմիր ժապավեն ու շամպայն. արցախյան Թաղավարդում անսովոր իրարանցում է։ 2020 թվականի պատերազմից հետո երեք կողմից ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող ու ճանապարհի հենց մեջտեղը դրված փշալարով հայկականի ու ադրբեջանականի բաժանված գյուղում մարդիկ ժպտում են՝ իրենց սիրելի Երմոն տատիկի կարի արտադրամասի բացման արարողությունն է։ «Մարդկային, շնորհքով, բոլորին հասնող, «չէ» բառը չունեցող, ամեն ձեւ լավն է։ Պոստավիկներին […]

Թշնամուն շատ մոտ, վախից՝ հեռու․Թաղավարդի պահապան «Լուսինը»

Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղը իսկապես արտառոց ձգողականություն, յուրահատուկ ազդեցություն ունի այստեղ հասնող յուրաքանչյուրի համար։ Եվ խոսքը միայն դրա հրաշագեղ բնության կամ հերոսական դրվագներով լի անցյալի մասին չէ, խոսքը հենց թաղավարդցիների ու նրանց կերտած ներկայի մասին է, որը ոմանց համար ֆանտաստիկայի ժանրից է, ոմանց համար էլ՝ իր հունով ընթանալ շարունակող ամենօրյա կյանք։ Հիշում եմ, երբ […]

Լավագույնը՝ հայրենիքին. «Մոնթեաբերդի» փոքրիկ պահապանները

Արցախի Մարտունի քաղաքում գործող արհեստագործական դպրոցի մասին շատ էինք լսել։ Ինչ խոսք, դպրոցի շրջանավարտների տարբերվող մոտեցումներն ու մասնագիտական հաջողությունները, դպրոցի ներսում համարձակորեն կիրառվող նորարար մոտեցումներն ու դրա անցած ուղին անտարբեր չի թողել նաեւ մեզ։ Դե իսկ դպրոցի՝ կես կատակ կես լուրջ «ամուսնարան» անունով հիշատակվելը հուշում է, որ այստեղից դուրս են գալիս ոչ միայն ամենապահանջված վարսահարդարները, […]

Թաղավարդ. փոքրիկ երկրի մեծ կամքով մարդիկ

Արցախ յուրաքանչյուր այցի ընթացքում առանձնակի ոգեւորություն, թեթեւություն ու դրական էներգիա է «ներարկում» հենց դեպի Թաղավարդ ուղեւորությունները։ Թվում է, թե հենց այստեղ՝ «կիսված» Թաղավարդում պետք է հանդիպենք երկչոտության, ապագայի հանդեպ անվստահության ու հուսահատության ամենախորը դրսեւորումները։ Մինչդեռ հենց այստեղ՝ իր կեսը կորցրած Թաղավարդում խուճապի կամ հուսալքության նշույլ անգամ զարմանալիորեն չի նկատվում։ Թաղավարդի ճանապարհին պարզ նկատելի է նաեւ […]

Արկերից ջերմոց պատրաստող ոգին. Արցախի «հացով» գյուղը

Արցախի գողտրիկ անկյուններից մեկը ՝ գեղատեսիլ Հացի գյուղը գեթ մեկ անգամ այստեղ եկած յուրաքանչյուրի մոտ վստահաբար տպավորվում է առաջին հերթին մարդկային ջերմությամբ, այս շրջանին հատուկ բաց գույնի մանր քարերից ու ցածր կտուրներով հին տներով, աննկարագրելի գեղեցիկ թթենիների այգիներով ու դեպի գյուղ տանող ոչ այնքան բարվոք հողե ճանապարհով։ Թեեւ Հացիում է գտնվում իր տարածվածությամբ Արցախի երբեմնի […]

Կարմիր Շուկան՝ Արցախի «կյանքի խաչմերուկը»

«Կարմիր Շուկա» անվանումը հետպատերազմյան Արցախի վերաբերյալ մամուլի հրապարակումներում, թերեւս, ամենահաճախ արծարծված անուններից է։ Արցախի Մարտունու շրջանի երբեմնի ամենաշեն ու բազմամարդ բնակավայրերից մեկը՝ հնում առեւտրային, իսկ այժմ էլ ճանապարհային կարեւորագույն խաչմերուկ հանդիսացող «Կռասնիյ Բազարն» այժմ ապրում է իր ոչ ամենաերանելի ժամանակները։ Այսօր արդեն բնակավայրի անունն ամենից հաճախ սկսել է կապվել ոչ թե նախկինում այստեղ մեծ թափով […]

Թշնամուն շատ մոտ, վախից՝ հեռու․Թաղավարդի պահապան «Լուսինը»

Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղը իսկապես արտառոց ձգողականություն, յուրահատուկ ազդեցություն ունի այստեղ հասնող յուրաքանչյուրի համար։ Եվ խոսքը միայն դրա հրաշագեղ բնության կամ հերոսական դրվագներով լի անցյալի մասին չէ, խոսքը հենց թաղավարդցիների ու նրանց կերտած ներկայի մասին է, որը ոմանց համար ֆանտաստիկայի ժանրից է, ոմանց համար էլ՝ իր հունով ընթանալ շարունակող ամենօրյա կյանք։   Հիշում եմ, […]