Բերքաբերի մասին

Բերքաբերը Տավուշի մարզի ամենհին գյուղերից է: 19-րդ դարի սկզբին գտնվել է Թիֆլիս Երևան փոստային ճանապարհի վրա, ուր կայանել են ճամփորդներ, այդ թվում ռուս գրող Ալեքսանդր Գրիբաեդովը: Եղել է տարածաշրջանի միակ գյուղը, որ 19-րդ դարում ունեցել է կառուցապատման նախագիծ: Ներկայիս անունը կրում է 1978 թվականից, ի նշան ժամանակին եղած հարուստ ու բազմազան գյուղատնտեսության: Նախկին անվանումներն են Ճոխազ, Ջողազ, Պապիս, Պիպիս:
Գյուղը գտնվում է Երևանից 161 կմ. և ադրբեջանական ռազմական դիրքերից 800 մետր հեռավորության վրա: Համայնքին պատկանող մոտ 1200 հեկտար վարելահողերից և այգիներից շուրջ 900 գտնում են հակառակրդի վերահսկողության ներքո: Գյուղի տարածքը գտնում է հակառակորդի նշանառության տակ և պարբերաբար ենթարկվում գնդակոծության:

ՋԵՐՄՈՑՆԵՐ
ԲԵՐՔԱԲԵՐՈՒՄ
ՍԿՍՆԱԿ
ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆ

Սկսնակ ձեռներեծություն

Մեր համոզմամբ և ուսումնասիրություններով Հայաստանում առկա է գյուղական բնակավայրերում ձեռներեցության զարգացման մեծ ներուժ: Բերքաբերում երկարատև աշխատանքը, ակտիվ շփումները մարդկանց հետ «Սահման»-ի թիմին հնարավորություն տվեց բացահայտել մարդկանց ինքնաիրացման ցանկալի ուղղությունները, քարտեզագրել գաղափարները և փորձել նպաստել տեղական ձեռներեցության զարգացմանը:

Այս փուլում վեց Բերքաբերցիներ, ովքեր վերադրձել էին գյուղ արտագնա աշխատանքից, աջակցություն ստացան Եվրապական Միության կողմից ֆինասավորվող «Թիրախային Նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի կողմից՝ սզբնավորելու իրենց բիզնեսը և վերջնականապես հաստատվելու իրենց համանյքում: Բերքաբերում ստեղծվեց մրգի պահմանման փոքր սառնարանային տնտեսություն, քարե բլոկերի թողարկման փոքր արտադրամաս, խոտհունձի ծառայություն, ջերմոցային ևս մի տնտեսություն, արկղերի արտադրություն:

ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԲԵՐՔԱԲԵՐՈՒՄ
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
ԱՅԼ ԾՐԱԳՐԵՐ